Մեր մասին

Յուրաքանչյուր պատմություն ունի իր սկիզբը: Մեր պատմությունը սկսվում է Քո աչքի առաջ, ավելին՝ մենք ունենք մեծ ցանկություն, որպեսզի Դու դառնաս  մեր պատմության գլխավոր հերոսն ու մեր ընտանիքի անդամը: Այսպիսով՝ 2023թ.-ի հուլիսին կարմիրի ու սպիտակի համադրությունից ծնվեց MUR MUR jewelry բրենդը:


Մեր գլխավոր նպատակը ոչ թե ինտերնետ խանութի միջոցով արծաթյա զարդերի վաճառքն է, այլ մի փոքր ավելին.  կարողանալ յուրաքանչյուր կնոջ և աղջկա մեջ արթնացնել ինքնաարտահայտվելու ազատությունը: Եվ հենց այդ ազատությունն էլ ցանկանում ենք փոխանցել մեր գնորդին:


Մենք կարծում ենք, որ զարդերը ոչ միայն գեղեցկության և նորաձևության մասին են, այլև  ներքին ազատության, ուժի և ինքնավստահության,  այն մասին, որ կինը պետք է կարողանա  աշխարհին համարձակ ներկայացնել իր գաղափարներն ու երազանքները, լինի ինքնատիպ, պաշտպանված, գնահատված և որ ամենակարևորն է՝ ունենա բարձր ինքնագնահատական:  Զարդերի միջոցով կարելի է հասկանալ կնոջ տրամադրությունն ու գուշակել նրա ներաշխարհը: Կինն ի զորու է կյանք պարգևել, և միայն սա բավական է, որ նա արժանի լինի լավագույնին:


Եվ այսպես՝ վերը նշված գաղափարախոսությանը  գումարելով շատ  սեր ու դրական էներգետիկա, փոխանցել ենք  բոլոր զարդերին, որոնք ներկայացված են կայքում: Մենք ունենք մեծ ցանկություն, որպեսզի յուրաքանչյուր զարդ ընտրելիս և կրելիս լայն ժպտաս և ստանաս մեծ բավականություն: Կայքում առկա տեսականին գնալով համալրվելու է: Խոստանում ենք, որ յուրաքանչյուրն այստեղ կգտնի իր ճաշակին համապատասխան զարդ: Համոզված ենք՝ MUR-MUR-ը կդառնա քո հաջողության թալիսմանը:


Իսկ վերջում պարզապես հիշեցում. Սիրի՛ր քեզ, ու բոլորը քեզ կսիրեն:


Սիրով՝  MUR MUR